ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարծես՝ մեր երկրի պրոբլեմը հենց դա է

Կարծես՝ մեր երկրի պրոբլեմը հենց դա է
10.03.2013 | 13:39

Ոնց չեմ սիրում, երբ տեղի-անտեղի խոսում են գենդերային խնդիրներից, գենդերային անհավասարությունից, իբր մեզ մոտ կնոջ իրավունքները ոտնահարվում են, պատրիարխիալ ենք և այլն: Կարելի է կարծել, թե մեր երկրի պրոբլեմը հենց դա է: Ներեցեք, ես չեմ տեսնում մեր երկրում էդպիսի գենդերային անհավասարություն, ինչպես շատերն են նկարագրում: Նայեք մեր կանանց հագ ու կապին, նայեք, թե նրանց և տղամարդկանց քանի տոկոսն է ապահովված աշխատանքով, որքանով են նրանք (կին-տղամարդ համամասնությամբ) կարողանում ինքնադրսևորվել, և գենդերային խնդիրը չի համարվի այդքան լուրջ խնդիր: Ես չեմ կարծում, թե մեր տղամարդիկ այսօր ավելի ազատ են, ավելի շատ են ապահովված աշխատանքով, ավելի շատ ինքնադրսևորման ասպարեզ ունեն, քան՝ կանայք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

դարձ կապ